Տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգվում է մինչ տարեվերջ
ՀՀ կառավարությունը տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգում է մինչ տարեվերջ: Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:
Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները:
«Հաշվի առնելով Հայաստանում տեսչական բարեփոխումների շրջանակում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսավարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից: Ըստ նրա՝ ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսավարող սուբյեկտների վրա։
«Այսինքն՝ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են