Կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ
Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները:
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան եկամուտ:
Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին