Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զինծառայողի ընտանիքի:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքն կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Նշենք, որ 1996 թվականին Կարեն Դանիելյանը զոհվել է մայիսի 20-ին ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 13 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կորյուն Կամոյի Կիրակոսյան (վիրավոր)
15.Ալեքսան Ավանեսյան (վիրավոր)
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում