2016-ին տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ
Նախորդ տարի սոցիալական ոլորտին հատկացած միջոցները կազմել են պետական բյուջեի 27 տոկոսից ավելին: 2016-ին 367 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ շուրջ 360 միլիարդ դրամից 350 միլիարդը դրամական վճարումների տեսքով տրանսֆերտներն են բնակչությանը՝ կենսաթոշակներ, նպաստներ, պատվովճարներ, պարգևավճարներ և այլն: Այսինքն, նախարարի խոսքով, ոլորտին հատկացված միջոցների 95-96 տոկոսը սոցիալական տրանսֆերնետներն են, որոնք տրամադրվում են 1 միլիոն 200 հազար քաղաքացու:
Ա. Ասատրյանն ասաց, որ 2016 թվականին աշխատանքի և զբաղվածության ոլորտին հատկացվել է 2 միլիարդ դրամ: Ներկայացված տվյալների համաձայն, 2016 թվականի ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկվել է 13 հազար անձ, դիտակվող ժամանակահատվածում տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված դարձած անձանց թիվն աճել է 17 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանք փնտրող քաղաքացին կարող է դիմել զբաղվածության տարածքային կենտրոն
- Հայաստանում աշխատանք փնտրողների մեծ մասը կանայք են
- Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 17.5%-ով
- Հայաստանում աշխատանք փնտրողների մեծ մասը միջնակարգ կրթություն ունեցողներն են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում