Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
Նախօրեին Ավան և Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա.Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
«Աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ»,- գրառման մեջ նշել էր փաստաբանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան