Ադելն ակնարկել է շրջագայությունների ավարտի մասին
Բրիտանացի երգչուհի Ադելը ակնարկել է շրջագայությունների ավարտի մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում համերգի ժամանակ ցույց են տվել Ադելի գրառումը, որում ասվում է. «Չգիտեմ՝ կրկին կմեկնեմ շրջագայության, դրա համար էլ ուզում եմ, որ վերջին անգամը լինի տանը»։
Նշենք, որ «25» անվանումով ալբոմին սատարելու շրջագայությունները շարունակվել են 15 ամիս։ Ադելը ելույթ է ունեցել Եվչոպայում, ԱՄՆ-ում Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Լոնդոնում նախատեսված են ևս 3 շոուներ։ Համերգաշրջանը կեզրափակվի հուլիսի 2-ին։ Շրջագայության ընթացքում Ադելը ելույթ կունենա 123 անգամ։