Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ տեղեկացնելով Համբուրգ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով գերմանական ու թուրքական մամուլին:
Էրդողանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին:
Պաշտոնական գրության մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը:
«Երեկ Թուրքիայի նախագահից պաշտոնական դիմում ենք ստացել, որտեղ նա ցանկություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի շրջանականերում հանդիպել իր քաղաքացիների հետ»:
Նշվում է, որ Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանը որևէ միջացառում կազմակերպի:
Նման միջացառման անցկացմանը դեմ է արտահայտվել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը: Նա ընդգծել է, որ այն քաղաքական գործիչները որոնք, իրենց երկրներում ոտնահարում են եվրոպական արժեքները, չեն կարող Գերմանիայում կազմակերպել միջոցառումներ, որտեղ սադրիչ ելույթներ կունենան:
«Չեմ ցանկանում, որ նախագահ Էրդողանը, որը Թուրքիայում ընդդիմադիրներին և լրագրողներին բանտ է նետում, Գերմանիայում միջոցառում կազմակերպի»:
Շուլցն ընգծել է միջոցառման մերժման պատճառի հստակեցման անհրաժեշտությունը: «Այս հարցում կարևորը կետն այն է, որ Էրդողանն իր երկրի ներքին խնդիրները չտեղափոխի Գերմանիա»:
Աղբյուրը հիշեցնում է, որ գարնանը Գերմանիան և մի շարք եվրոպական երկրներ թուրք պաշտոնյաներին արգելել էին իրենց տարածքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացնել ու ելույթներ ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- G 20 գագաթաժողովին Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակված թիկնապահները
- Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա