Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել իր ելույթները Վիեննայի պետական օպերային թատրոնում
Ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին չեղյալ է համարել իր ելույթները Վիեննայի պետական օպերային թատրոնի 2017-2018 թ.. նոր թատերաշրջանում առողջական վիճակի պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ավստրիական հայտնի օպերային թատրոնի տնօրինությունից:
«Դմիտրի Խվորոստովսկին ստիպված է ծանր հիվանդության պատճառով չեղյալ հայտարարել իր ելույթները Վիեննայի օպերային թատրոնում, որոնք նախատեսված էին 2017-2018 թվականի նոր թատերաշրջանում»,- ասված է տնօրինության հայտարարության մեջ:
Օպերային երգիչը պետք է ելույթ ունենար այս տարվա նոյեմբերի, 2018 թ. մարտին, մայիսին, հունիսին:
Հիշեցենք, որ Դմիտրի Խվորոստովսկու մոտ 2015 թ. հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ: Նա մի քանի ամիս բուժվել է: Բուժման ընթացքում չի դադարել ելույթ ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դմիտրի Խվորոստովսկի. Ոչ ոք առայժմ չի պատրաստվում մահանալ
- Դ.Խվորոստովսկի. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար (Լուսանկարներ)