Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդ Սահակյանի բուժման և վերականգնման համար պետությունը նոր միջոցներ է հատկացրել
Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Ռոլանդ Սահակյանը ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է դիրքեր բարձրանալու ճանապարհին: Այդ ժամանակ նա մեքենա վարելիս է եղել, հակառակորդի արկակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ ռմբակոծությունը չի դադարում, փորձել է մեքենայից դուրս գալ, սակայն այդ պահին արկի պայթունից վիրավորվել է:
Ծանր վիրավոր Ռոլանդին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողը 7 վիրահատության է ենթարկվել՝ ողնաշարի, թոքերի, լեղապարկի, լյարդի:
Հարակից հրապարակումներ`
- Քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանին նորից վիրահատել են
- Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի վիրավորում ստացած Ռոլանդը նորից հիվանդասենյակ է տեղափոխվել
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին