«Սերս գաղտնի թող մնա» երգը սկզբում չընդունեցին. Վլադիլեն Բալյան
«Սերս գաղտնի թող մնա» երգը 65 տարեկան է, և ինչպես արվեստի ցանկացած գործ, սա էլ ունի իր հետաքրքիր պատմությունն ու ճակատագիրը։
«Սկզբում երգը չընդունեցին»,- այսօր սփյուռքի նախարարությունում կազմակերպած հանդիպման ժամանակ հիշողություններով կիսվեց երգի 93-ամյա հեղինակը՝ Վլադիլեն Բալյանը։
«Գեղարվեստական խորհրդում ինչ-որ մի անձանավորություն ասել էր՝ «շատ անձնական է, այդ ինչ է, սերս գաղտնի թող մնա»։ Արամ Մերանգուլյանը միջամտել է, ասել է՝ երիտասարդի առաջին երգն է, հուշտ չանեք, մի երկու անգամ հաղորդենք, և դրանով բավարարենք։ Բայց այնպես ստացվեց, որ «Սերս գաղտնի թող մնա» երգը 65 տարվա ճանապարհ ունեցավ»,- պատմեց հեղինակը։
Նշենք, որ սփյուռքի նախարարությունում հայտնեցին, որ Վլադիլեն Բալյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասյանը, Բարսեղ Թումանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Գագիկ Հախվերդյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալինա Փահլեվանյանը արժանացել են «Նաիրի» համահայական երիտասարդական փառատոնի գլխավոր մրցանակին։
Հավաստագրերը մրցանակակիրներին հանձնելով՝ սփյուռքի նախարար, փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ մրցանակաների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ «Հայրենիք-սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ։
Նա նշեց նաև, որ վաստակաշատ մշակութային գործիչների կողքին փառատոնի հատուկ մրցանակի կարժանանան երիտասարդ սերնդի տաղանդաշատ ներկայացուցիչներ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին