Միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին, նշեց, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ:
Մասնավորապես, ըստ վարչապետի, աղբահանության և հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների:
Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխաանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Վարչապետը նաև հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 30-ը միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Ըստ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ կներկայացվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին