ԱԳՆ-ն տնտեսել և պետբյուջե է փոխանցել 304.8 մլն դրամ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության բյուջեի կատարողականը 2016թ. կազմել է 97.9 տոկոս: Այս մասին այսօր խորհրդարանում 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքերով՝ հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում տնտեսվել և պետբյուջե է փոխանցվել 304.8 մլն դրամ:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարի ԱԳՆ պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 2 միլիարդ 420 մլն 167 հազար դրամ:
«Ոչ միայն տարեկան անդամավճարներն ենք վճարում, այլև մարում ենք անցած տարիներից կուտակված պարտքը, որը դեռևս 1998 թվականից ունենք: Կուտակված պարտքը, որը դեռևս 1998 թվականից ունենք: 9 տարի առաջ պարտքը կազմում էր 9 միլիոն 200 հազար դոլար, իսկ հիմա մոտ հինգ անգամ նվազել է», - ասաց ԱԳ նախարարը:
Ըստ նրա՝ նախորդ տարի կարելի էր մարել պարտքը բյուջե վերադարձրած 304.8 միլիոն դրամի շնորհիվ, բայց դա հնարավոր չէր, քանի որ տարեկան հստակ սահմանված չափ կա, որով պետք է պարտքը մարվի:
Ընդհանուր առմամբ՝ 2016թ-ին պետական բյուջեից ԱԳՆ ստացել է 14.4 միլիարդ դրամ: Ստացված գումարով նախարարությունը կատարել է 19 ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին