«Թավշյա հեղափոխության» գինը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:
Բայց դա, իհարկե, քիչ է. Կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր և մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից ( դրա բոլոր հոռի դրսևորումներով՝ չթվարկեմ) և դառնալ Արևելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռևս ոչ ակնհայտ հետևանքներով): Որովհետև այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և որպես դրա հետևանք, տարածքներ կորցնել: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ:
Դեռևս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից և չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաև անել «թավշյա» հեղափոխություն և տարածքներ չկորցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: