Փաստաբաններին քաշքշելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել. Արա Զոհրաբյան
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում հունիսի 28-ին փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Արա Զաքարյանին ոստիկանների կողմից քաշքշելու դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Փաստաբանների պալատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Հուսով եմ՝ այդ փաստերը կվերլուծեն և համապատասխան իրավական գնահատականի կարժանացնեն», - ասաց նա:
Հիշեցնենք, որ փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպով Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին