«Ժառանգությունն» իր էտման ժամանակաշրջանն է ապրում. Րաֆֆի Հովհաննիսյան
Ժիրայր Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը և «Սասնա ծռերն» անմեղ են: Մենք բոլորս տեսել ենք, թե մեր ոստիկաններն ինչպես են վերաբերվել Ժիրայր Սեֆիլյանին, հրել են, ինչպես անասունի: Սա անմարդկային, անիրավ և հակահայկական է: Անկախություն 25 տարի և սա՞: Բռնությունները, որ կատարվել են անհեթեթություն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ընտրական թեմաներին՝ բանախոսը նկատեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո որոշ մարդիկ եկել են իր տուն և ընտրությունների արդյունքներն ընդունելու դիմաց գումար առաջարկել, սակայն ինքը մերժել է:
«Մենք 25 տարի չենք ունեցել ժողովրդի ձայնը: Այդ ժամանակ ուր էին Արամ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը: Մենք տեղ չունենք զիջելու մեր մսխված հնարավորությունը: Մենք դրա իրավուքնը չունենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Կուսակցության առաջնորդը շեշտեց, որ «Ժառանգությունն» իր էտման ժամանակաշրջանն է ապրում. «Ափսոսում եմ, որ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը գնացին, բայց պետք է գնային: Եթե չլիներ «Ժառանգության» դպրոցը, նրանք այն չէին լինի, ինչ կան այսօր: Մեզ մոտ բազմակարծություն է: Բոլորս էտման հրամայական ունենք: Ամեն մեկը պետք է էտի և էտվի: Սա հավերժության և ապագայի խնդիր է: Մենք ունենք ամբողջովին նոր բանաձև, մեր սխալները ընդունելով միասին կանգնելու խնդիրը: Երանի բոլոր կուսակցություններն ունենային հնարավորություն ասելու, որ իրենք մեղավոր են»:
Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ իրենց համագործակցությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ եթե Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ և արտախորհրդարանական ուժեր ցանկանան մինչև հաջորդ տարվա ապրիլ այլ իրավիճակ ստեղծել, «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին