Վերաքննիչը մերժել է Գևորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած բողոքները. ՀԺ
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, որի հանդեպ դատարանն այնքան անփույթ ու անուշադիր է եղել, որ չի էլ պատկերացրել, որ երկու բողոք է ներկայացվել:
«Դատարանը խորհրդակցական սենյակից եկավ և ասաց, վերաքննիչ բողոքը մերժել, այդպես էլ չհասկացանք, ի՞մ բողոքը մերժվեց, թե՝ Գևորգ Սաֆարյանի»,- ասել է Հայրապետյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: