Արագածի արևմտյան փեշերին սկսվել են պեղումները
«Նոր պեղաշրջանի նախաշեմին ենք և հուլիսից և հուլիսի ինստիտուտը ողջ թափով կսկի պեղումներ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նա նշեց, որ մշակույթի նախարարությանը 33 հայտ են ներկայացրել և 35 տարբեր հուշարձաններում դաշտային հետազոտական աշխատանքներ են կատրելու, որոնք 8 հազար տարվա և ավելի վաղ ժամանակների պատմություն ունեն։
«Պեղումներ կկատարվեն Սիսիանի հարևանությամբ Աղիտու հնավայրում, Վերին Խաթունարխ գյուղի տարածքում կպեղվի Ակնաշեն հնավայրը, Նորաբաց գյուղի՝ Մասիս բլուր հնավայրը։ Հենց այսօր հայ-ամերիկյան արշավախումբն «Արագած» ծրագրի շրջանակներում սկսել է պեղումները Արագածի արևմտյան փեշերին տեղակայված հուշարձաններում: Պեղումները կշարունակվեն վաղ և ուշ բրոնզե դարի շերտեր ունեցող երեք ամրոց- բնակատեղիներում` Գեղարոտում, Ապարանի բերդում և Միրաք գյուղում»,- նշեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։
Նա պատմեց, որ Գեղարոտում բացել են արտառոց մի կառույց, որը ծիսական նշանակություն է ունեցել. «Այն մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջին և 3- րդ հազարամյակի սկզբին վերաբերող շերտերից հայտնաբերված կառույց է։ Այդ տարածքում արդեն բացվել են երկու դամբարաններ, ինչպես նաև կիսաշրջանաձև կառույցներ են հայտնաբերվել, որոնց հիման վրա մասնագետները ենթադրում են, որ դրանք կապ ունեն թաղման ծեսի և պաշտամունքի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը ծանոթացել է նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին
- Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում
- Արցախում պեղումները շարունակվում են
- ԼՂՀ-ում պեղումներ իրականացնողների նկատմամբ հետախուզում չի կարող իրականացվել. Ինտերպոլը հերքում է
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտանբերվել է 281 դամբարան
- Տիգրանակերտում այս տարվա պեղումներն ավարտվել են
- Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են
- Պեղումների ընթացքում հայտնաբերվել է Երևանի ամենահին փողոցը
- Պավել Ավետիսյան. Հայաստանյան պեղումները բացառիկ են ողջ տարածաշրջանի հնագույն անցյալի վերարտադրության համար
- Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
- Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին