Հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության մի քանի շրջաններում կգրանցվի +40 աստիճան
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում հուլիսի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը կգրանցվի +36 աստիճան տաքություն: Ըստ ԱԻՆ-ի, հուլիսի 4-ի և 5-ի ցերեկը Երևանում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում ու Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +40-ի:
Նախարարությունը կանխատեսում է ներկայացրել հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վերաբերյալ: Դիտված եղանակային պայմաններից ելնելով՝ հացահատիկային մշակաբույսերի 2017թ. միջին հանրապետական բերքատվությունը ցողունակալման փուլում մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 22ց, գարնանացան գարի՝ 15ց, բոլոր հացահատիկայիններ՝ 18ց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները