Փարիզում ձերբակալված հայը փորձել է վրեժ լուծել իսլամիստների իրականացրած հարձակումների համար
Փարիզի Կրետեյ շրջանում մի մարդ փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ կանգնած մարդկանց: Նա ձերբակալվել է: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ոստիկանության հաղորդմամբ, միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Հարձակման շարժառիթները դեռևս հայտնի չեն:
Parisien թերթը հայտնում է, որ կասկածյալը հայկական ծագում ունի, հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար:
Ֆրանսիայում 2015 թ. Փարիզում հարձակումից հետո գործում է արտակարգ դրության ռեժիմ: Չնայած ուժեղացված անվտանգության, ֆրանսիական իշխանություններին չի հաջողվել կանխել մի քանի լուրջ ահաբեկչություններ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ը ստանձնել է Փարիզում հարձակումների պատասխանատվությունը
- Ահաբեկչությունից մեկ տարի անց կբացվի Փարիզի «Բատակլան» համերգասրահը
- Փաստաբանները հրաժարվել են Փարիզի ահաբեկչության կազմակերպման կասկածյալի պաշտպանությունից
- Աշխարհը սգում է Ֆրանսիայի հետ
- Ահաբեկչություն Փարիզում. սպանվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում