Մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը այսօրվանից մեկնարկել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
ՔԱԳՎ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:
Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- «Տարոն-Ավիա» ընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել դեպի Մոսկվա
- «Տարոն-Ավիա»-ի ինքնաթիռը կկրի սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անունը
- «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից