Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլից ժամանած երիտասարդ կին
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները «Հիթրոու» օդանավակայանում ձերբակալել են երիտասարդ կնոջ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարությունը տեղադրված է Լոնդոնի ոստիկանության կայքում:
Լոնդոնի 21-ամյա բնակիչը ժամանել է Ստամբուլից: Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունքներից մեկը: Հաղորդվում է, որ ձերբակալված աղջիկը կապ ունի Սիրիայում իրադարձությունների հետ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իրավապահները Լոնդոնի հյուսիսում երկու հասցեում հետախուզում են իրականացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում