Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության երևանյան դեպո։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, փոխադրումների անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերը, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների պիլոտային ծրագրի արդյունքները։
Անատոլի Սիվակը նշել է, որ իրենք ևս ուշադրության կենտրոնում են պահում անվտանգության հետ կապված խնդիրները՝ կարևորություն տալով բարձր տեխնոլոգիաների կիրառմանը։ Նա ներկայացրել է նաև Բելառուսում այդ նպատակներով կիրառվող այն արտադրանքները, որոնք կարող են հետաքրքրել «ՀԿԵ» ընկերությանը։
Անդրադարձ է եղել նաև Բելառուսից տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորություններին։ Մտքեր են փոխանակվել գնացքների արագության, փոխադրումների կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գործող սահմանափակումերի և մի շարք այլ հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են