Վահան Մարտիրոսյանը պատմում է, ինչպես է հայտնվել Բաքվում
Վահան Մարտիրոսյանը, ով կնոջ ու երեխայի հետ 2015-ին հայտնվել էր Ադրբեջանում ու ներկայանում էր որպես «Խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ:
Այնտեղ նա մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես է Վրաստանից հայտնվում Ադրբեջանում, ինչ հանդիպումներ է ունեցել այնտեղ:
Մինչ Բաքվում մամուլի ասուլիսը, ըստ նրա, վերցրել են իրենց անձնագրերը, պահել մթության մեջ՝ պահանջելով ասուլիս տալ ու անպայման խոսել երեք բանի մասին: Մարտիրոսյանի խոսքով, իրեն ստիպել են հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում կռվում են պայմանագրայիններ Սիրիայից ու Լիբանանից:
«Հաշվի առնելով, որ ինձ հետ էին նաև իմ կինն ու երեխան, այլ բան չէր մնում անել, քան խաղալ իրենց կանոններով: Մտածում էի, որ ասուլիսից հետո կկատարեին իրենց խոստումը և ես կարող եմ գնալ այնտեղ, ուր ցանկանամ: Բայց պարզվեց, ես սխալվել եմ»,-ասում է նա:
Նա խոսում է ռուսերեն՝ բացատրելով, որ իր պատմածները կհետաքրքրեն ոչ միայն հայաստանցիներին, այլև միջազգային կառույցներին:
Նշենք, որ այժմ Վ. Մարտիրոսյանը գտնվում է Օդեսայում:
Մանրամասները՝ Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան