Հայաստանի գլխավոր դատախազը շքեղ առանձնատուն է կառուցել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլև մյուս համակարգերի ներկայացուցիչներին: Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը:
«Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։ Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ ևս։ Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված։ Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա