Անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ. Էդվարդ Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ:
Նախարարի խոսքերով՝ այդ մասին նշված է Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում:
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա հստակ ֆիքսված է, և առանց դրա՝ որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց Արցախի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Մամեդյարովի հետ հանդիպումը
- Դոշին խփելով հարցեր չեն լուծում. Նալբանդյանը՝ դիվանագիտության աշխատանքի մասին