Արայիկ Խանդոյանի նկատմամբ ուժ չի կիրառվել. փոխոստիկանապետ
«Ոստիկանության բոլոր գործողությունները համաչափ և իրավաչափ են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համաբարյանը՝ պատասխանելով «Սասնա ծռեր»-ի գործով դատական վերջին նիստի ժամանակ ոստիկանական գործողությունների մասին հարցին:
Ինչ վերաբերում է մասնավորապես դատարանի նկուղում խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելուն, նա ասաց. «Նմանատիպ բան չի եղել, ուժի կիրառում չի եղել»:
Հարցին, թե պաշտպաններն ասում են, որ 15 հոգով ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին, նա ասաց. «Ծառայողական քննություն է նշանակված: Ծեծը կպարզի նախաքննությունը: Մենք ասում ենք՝ կա նմանատիպ ահազանգ, նախաքննությունը կպարզի»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Պետք է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնվի. ՄԻՊ
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին