Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ վատ բան չի ասել. Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը որևէ կերպ չի մեկնաբանում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, որ կուսակցությունն էտման ժամանակաշրջան է ապրում, և Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը հենց այդ էտի արդյուքնում հեռացան «Ժառանգությունից»:
Panorama.am-ի թղթակցի հարցը լսելուց հետո մեր զրուցակիցը նախ նշեց, որ հարմար վայրում չէ և չի կարող խոսել։ Այնուհետ հավելեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ վատ բան չի ասել։ Չեմ ուզում խոսել»,- և հեռախոսն անջատեց։
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. ««Ժառանգությունն» իր էտման ժամանակաշրջանն է ապրում. «Ափսոսում եմ, որ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը գնացին, բայց պետք է գնային: Եթե չլիներ «Ժառանգության» դպրոցը, նրանք այն չէին լինի, ինչ կան այսօր: Մեզ մոտ բազմակարծություն է: Բոլորս էտման հրամայական ունենք: Ամեն մեկը պետք է էտի և էտվի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան