Առողջապահության ոլորտի աշխատակիցները խուճապի մեջ են. «Հրապարակ»
Առողջապահության ոլորտում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները խուճապ են առաջացրել ոլորտում աշխատողների շրջանում։ Նրանք կարող են գործազուրկների շարքերը համալրել։ Տեղեկությունների համաձայն, պետք է միավորվեն Երևանում գործող հակահամաճարակային չորս ծառայությունները։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատել է, որ երկուսը մեկում են միավորվելու, կրճատումների մասին այլ մանրամասներ չի ասել, փոխարենը, ըստ թերթի, նախարարը վստահեցրել է, որ կրճատումներ չեն լինելու։ Օպտիմալացման շրջանում նաև 2 հոգեբուժարան կմիավորվի՝ Նորքի և Նուբարաշենի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են