Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։
ՈԱԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հյտնում են, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։
Թոփչյանը ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան