Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելք» խմբակցությանը միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է:
«ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։ Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել էր. «Վարույթում առկա ապացույցները մեզ թույլ չեն տալիս դեռևս ունենալ հավաստում, որ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
- Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին
- Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան