Հրապարակվեց ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի իմպիչմենտի բանաձևը
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին օրը, հրապարակվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևի նախագիծը։
Նախագծի տեքստում ասվում է․«Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն այլևս չի վայելում Վեհաժողովի վստահությունը, քանի որ նրա վարքագիծը լրջորեն վնասում է խորհրդարանական վեհաժողովի հեղինակությունն ու արատավորում է նրա իմիջը»։
Բանաձևի նախագծի տակ, որը ներկայացվել է նորվեգացի պատգամավոր Ինգյերդ Շուի կողմից, ստորագրել է ԵԽԽՎ 158 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ընդունվեց բանաձև, որով ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվեցին փոփոխություններ՝ հնարավորություն տալով Վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Ագրամունտի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևի նախագիծը կդրվի քվեարկության արդեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ու ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։
Նշենք նաև, որ նախօրեին Ագրամունտը հեռացվեց նաև ԵԺԿ խմբակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հերմինե Նաղդալյան․ Ագրամունտի իմպիչմենտի բանաձևի նախագիծն արդեն իսկ պատրաստ է
- ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը հեռացվեց ԵԺԿ խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան