«Պարոն Հայրապետյան, համեցեք նիստերի դահլիճ հատուկ պարոն Զոհրաբյանի ներկայության կապակցությամբ»
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը:
Դատարանի մուտքի մոտ էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Դատարանի մուտքի մոտ փաստաբան Տիգրան Հայրապետյանին դատական կարգադրիչները դարձյալ ցանկացան ստուգել, ինչպես նախորդ դեպքերում: Նա կրկին դժգոհություն հայտնեց:
«Պարոն Փոլադյան, որպես արգելված իր, որքանով հասկանում եմ, ձեզ հետաքրքրում է զենք զինամթերք»,- հարցրեց Արա Զոհրաբյանը:
«Այն իրերը, որոնք կարող ենք իրենցից վտանգ ներկայացնել»,- պատասխանեց Տ. Փոլադյանը:
«Ամենյան պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չունեմ այդպիսի իր, որը կարող է վտանգ ներկայացնել»,- նշեց Տ. Հայրապետյանը:
Արա Զոհրաբյանի խոսքով, համոզված են, որ ճիշտ է ասում, բայց խնդրեց, հետայսու նման խնդիր չսարքել, որպեսզի դատական կարգադրիչներն իրենց լիազորություններն իրականացնեն:
Փաստաբանը դիմելով Կ. Փոլադյանին ՝ խնդրեց բացատրել, թե ինչով է տարբերվում պայուսակի զննությունը պայուսակի խուզարկությունից:
«Համոզված եմ՝ լավ գիտեք, որն է զննությունը, որը խուզարկությունը»,- ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը:
Այնուհետև ասաց. «Պարոն Հայրապետյան, համեցեք նիստերի դահլիճ հատուկ պարոն Զոհրաբյանի ներկայության կապակցությամբ»:
«Շնորհակալություն պարոն Զոհրաբյան: Պետք է խնդրեմ, որ միշտ ներկա գտնվեք»,- ասաց փաստաբան Հայրապետյանը:
Կ. Փոլադյանը լրագրողներին ասաց, որ փաստաբանները, մեղադրողները, դատական նիստերի դահլիճ, ընդհանրապես դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձ ենթարկվելու է զննություն, ինչպես այսօր զննության ենթարկվեց պարոն Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին