
Մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի հետ լիբանանյան ռազմական սահմանի վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի հետ լիբանանյան ռազմական սահմանի վրա,- Reuters-ին հղում անելով այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Էրսալ քաղաքի մոտակայքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում լիբանանյան բանակի խուզարկության ժամանակ։
Հարձակվողները հինգն են եղել, տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է յոթ զինվոր։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ հինգ մահապարտներ պայթեցրել են իրենց զինվորականների կողքին, իսկ վեցերորդ ահաբեկիչը նռնակ է նետել նրանց վրա։