
Լաթաքիայի հայկական ազատագրված եկեղեցու գմբեթին կրկին խաչ են տեղադրել
Սիրիայի Լաթաքիա նահանգի Հանիմա գյուղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու գմբեթին կրկին խաչ է տեղադրվել, գրում է «Ռուսարմինֆո.ռու»-ն։
Խաչի տեղադրման արարողակարգն իրականացրել է Սիրիայում Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Բերիո թեմի արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը։ Եկեղեցական արարողությանը մասնակցել են գյուղի բնակիչները, ինչպես նաև հայեր՝ Լաթաքիայի տարբեր հատվածներից։
Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1875 թվականին։ Սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հայաբնակ Հանիմա գյուղը զավթվել էր ահաբեկչական խմբավորումների կողմից, բնակչությունը տարհանվել էր, եկեղեցին՝ պղծվել։
Գյուղը սիրիական բանակի կողմից ազատագրվել էր 2016 թվականի հունիսին։