Շարմազանով. Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը
«Հայաստանը հավատարիմ է եվրոպական ժողովրդավարական արժեքներին և շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը»,-այս մասին ասել է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով երկկող հարաբերություններին, ԱԺ փոխնախագահը հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:
ԱԺ փոխնախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին և ընդգծել, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը, ոչ միայն չեն ճանաչում և դատապարտում այն, այլև պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորել է համատեղ պայքարը թուրքական ժխտողականության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան