«Փյունիկն» ու «Շիրակը» պարտվել են Եվրոպա լիգայում
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում այսօր մրցել են հայկական ակումբները` «Շիրակը» և «Փյունիկը»:
ՀԱՕկ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գյումրեցիները սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն են կրել սլովենական «Գորիցայից»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռիֆատ Կապիչը:
«Փյունիկը» նույնպես պարտվել է Երևանում կայացած խաղում՝ 1:4:
Բրատիսլավայի «Սլովանի» հետ դիմակայությունում հաշիվը բացել են հայ ֆուտբոլիստները: 11 մ հարվածով գոլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը: Սակայն, «Սլովանի» ֆուտբոլիստները կարողացել են չորս գնդակ ուղարկել «Փյունիկի» դարպասը:
Եվրոպա լիգայի որակավորման փուլի շրջանակներում այս պահին «Գանձասար-Կապանը» Մոնտենեգրոյում մրցում է «Մլադոստի» հետ: