Կոմիկ դերասանը «Սարդ մարդը» ֆիլմի շնորհանդեսին ուղարկել է իր նմանակին
Ամերիկացի կոմիկ դերասան Հաննիբալ Բերեսսը իր փոխարեն Հոլիվուդում կայացած «Սարդ-մարդը. վերադարձ տուն» ֆիլմի պրեմիերային ուղակել է իր նմանակին: ՏԱՍՍ-ը, հղում անելով Entertainment Weekly-ին, գրում է, որ դերասանը գտել է ինքնակոչին սոցիալական ցանցի միջոցով:
Բերեսսը, ով ֆիլմում կատարում է մարզիչ Ուիլսոնի դերը, չորեքշաբթի երեկոյան Թվիթերում գրել է, որ իրեն անհրաժեշտ է իրեն շատ նման մարդ երեկոյան միջոցառման համար: Նա նաև խնդրել է ուղարկել լուսանկարներ և աշխատանքի համար առաջարկել է 500 դոլար: Այժմ այդ գրառումն արդեն հեռացված է:
Մարդը, ում ընդունել են որպես Բերեսս, իրականում մասնակցել է շնորհանդեսին, նույնիսկ պատմել ֆիլմում մարմնավորած դեր մասին: Չնայած նրան, որ սուտը բացահայտվել է, Բերեսսը Թվիթերում հրապարակել է միջոցառումից մի հատվածի կարճ տեսագրություն «ես «Սարդ-մարդ. վերադարձ տուն» ֆիլմի շնորհանդեսին եմ» գրությամբ:
Ավելի ուշ Entertainment Weekly հրապարակմանն ի պատասխան Բերեսսը բացատրել է տեղի ունեցածն այդպես կոչված FOMO-ի վառ դրսևորմամբ՝ (անգլերեն՝ fear of missing out. ինչ-որ հետաքրքիր և կարևոր բան բաց թողելու վախ, ինչը տեղի է ունենում հենց հիմա. կապված է մշտապես սոցիալական ցանցերից օգտվելու հետ):