Արման Սաղաթելյան. Երիտասարդության զգալի մասը չունի երազանք և հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ
«Երիտասարդության զգալի մասը չունի երազանք և հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ և ինչով զբաղվել»,-նման մտահգություն է հայտնում ԱԺ պատագամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում:
Անցնող շաբաթվա ընթացքում նա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով որպես սեղանավար մասնակցել է ԶՈւ հետագա զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի հանրային քննարկումներին Հայաստանի տարբեր քաղաքներում։
Մինչ քննարկումների արդյունքները կամփոփվեն, պատգամավորը որոշ նկատառումներ է ներկայացրել.
«Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ և համեմատաբար «թիկունքային» համայնքներում։ Հետևաբար, տարբեր է նաև վերաբերմունքը զինվորական համազգեստով մարդու և զինծառայության նկատմամբ ընդհանրապես։ Այս տարբերությունը զգացել եմ անձամբ ինձ վրա տարիներ շարունակ, և համարում եմ դա լուրջ խնդիր։ Երկիրը սկսվում ու ավարտվում է սահմանով, և ոչ Օպերայով, Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակով։
- Որպես նախորդի շարունակություն, մենք տարբեր ձև ենք ընկալում «անվտանգություն» ասածը՝ վերացական-տեսականից միջև խիստ առօրյա-առարկայական։
- Գրեթե բոլորն ընդունում են, որ ներկայիս ՀՀ ԶՈւ անձնակազմի համալրման և զորակոչի համակարգը վերանայման անհրաժեշտություն ունի և չի համապատասխանում առկա մարտահրավերներին։
- Երիտասարդության զգալի մասը չունի երազանք և հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ և ինչով զբաղվել։
- Անվտանգության խնդիրներն անբաժանելի են սոցիալական, կրթական և այլ խնդիրներից, և միայն ՊՆ ջանքերը բավարար չեն առաջ շարժվելու համար։
- Հասարակությունը սպասում է այնպիսի այլընտրանքի, երբ հարաբերությունները պետության և ԶՈւի միայն միակողմանի չեն՝ իբրև Հայրենիքի հանդեպ պարտքի հատուցում, այլ փոխադարձ են և փոխշահավետ։
- Հակառակ տարածված կարծրատիպի՝ ընդհանուր առմամբ մենք լավատես ենք նույնիսկ ոչ բավարար հիմքերի առկայության դեպքերում։
- Մենք իրոք խելացի ու կրեատիվ ազգ ենք և ի վիճակի ենք ոչ միայն քննադատորեն ընկալել իրականությունը և անել հետաքրքիր հարցադրումներ, այլ նաև առաջարկել անսպասելի լուծումներ։
Արել եմ այլ՝ առարկայական ու կոնկրետ նախագծերին վերաբերող եզրակացություններ, բայց դրանք հետո և այլ հարթակներում։
Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Կարծում եմ՝ այս փորձը անգնահատելի կլինի նախագծերի պառլամենտական լսումների ընթացքում ևս»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան