Կաչինսկի. Լեհաստանը պարտավոր չէ ընդունել միգրանտներին
«Լեհաստանը պարտավոր չէ ընդունել միգրանտներ Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից, որովհետև չի շահագործել այդ երկրները: Լեհաստանը պետք է հոգա իր անվտանգության մասին»,-«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին՝ ելույթ ունենալով քաղաքական ուժի 5-րդ համաժողովում:
«Մենք չենք օգտագործել այդ երկրների աշխատուժը և չենք հրավիրել Եվրոպա: Մենք բարոյական իրավունք ունենք՝ ասելու ոչ»,-նշել է նա:
Կաչինսկին մանրամասնել է, որ մտահոգություններ ունի ոչ միայն ահաբեկչությունների, այլև սովորական անվտանգության վերաբերյալ:
«Ոչ մի պատճառ չկա, որպեսզի իջեցնենք մեր կյանքի որակի չափորոշիչները»,-ասել է նա, ավելացնելով, որ միգրացիան իր հետ նաև տնտեսական դժվարություններ է բերում:
Հարակից հրապարակումներ`
- Կաչինսկի. Փախստականների պատճառով Լեհաստանը կանգնած է սոցիալական աղետի վտանգի առաջ
- Էրդողանը միգրանտներով սպառնացել է Եվրամիությանը