Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր ամուսնության վերաբերյալ։
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ մինչև 2018 թվականի վերջ ամուսնության հավանականությունը գնահատվում է 12 գործակցով։ Խաղադրույքներն այն բանի համար, որ հարսանիք չի կայանա ընդունվում է 1.01 գործակցով։
Երկրպագուների ու բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի հարաբերությունների նկատմամբ սկսվել է մոդելի՝ Հայաստան այցից հետո։
Դատելով խաղադրույքների գործակիցներից՝ կարելի է ասել, որ հայաստանցիները չեն հավատում, որ նրանք կամուսնանան։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն
- «Երկուշաբթի օրվա մոտիվացիա Մխիթարյանի կողմից». ՄՅՈւ
- Մխիթարյան. Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար ես աշխատում
- Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Ջուլֆալակյանը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին
- Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել
- Հենրիխ Մխիթարյանի մայրը ստացել է Հայաստանի «Տարվա կին» տիտղոսը
- Լոպիրյովան հայերենով շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին
- «Մանչեսթեր Յունայթեդը» ընտանիք է, իսկ ընտանիքում չկա ավելի կամ պակաս սիրելի մարդ. Մխիթարյան
- Կփորձեմ մեղմ ծնող լինել. Հենրիխ Մխիթարյան
- Հայաստանում բոլոր երեխաները շատ ավելի ընկերական են, արտասահմանում մի քիչ այլ է. Հենրիխ Մխիթարյան
- Մխիթարյանի խորհուրդը՝ երեխաներին. Երբեք չպետք է հանձնվել