Եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այսօր 450 չվերթ հետաձգվել է, 41-ը՝ չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում այսօր՝ հուլիսի 1-ին, հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել 41-ը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանների առցանց չվացուցակի տվյալներին։
Ըստ աղբյուրի՝ 7.30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, չեղարկվել՝ 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել՝ 39-ը, «Վնուկովոյում, ըստ չվացուցակի, հետաձգվել է 1 չվերթ:
Նշենք, ոչ Մոսկվայում ուժեղ քամու, կայածակի հետևանքով հունիսի 30-ին Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չորս չվերթ է հետաձգվել: