Ռուհանին շնորհավորել է Իրաքի նախագահին Մոսուլի ազատագրման առթիվ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ողջունել է Մոսուլի ազատագրումը, նշել, որ ահաբեկչության նկատմամբ նման մոտեցումը թույլ կտա Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության վերադարձը:
«Իռնա»-ի փոխանցմամբ, Իրանի նախագահն այս մասին նշել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նա Իրաքի ղեկավարին մաղթել է առողջություն, իսկ ժողովրդին՝ բարգավաճում:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից։ Քաղաքն իսլամիտների տիրապետության տակ էր հայտնվել երեք տարի առաջ։ Ներկայումս քաղաքի ոչ մի թաղամաս զինյալների ձեռքում չի մնացել։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան բանակն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլը
- Իրաքցի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի արևմտյան երկու թաղամաս
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան