Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվում. ՀԺ
ՌԴ Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կազմակերպելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ոստիկանության 6-րդ վարչության: Այս մասին Հրաչյա Հարությունյանի աներոջը՝ Վիկտոր Մարտիրոսյանին փոխանցել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասել է, որ դեռ Հարությունյանին Հայաստան արտահանձնելու ժամկետներ չեն նշվել:
«Ասում են, որ 10 օրվա մեջ Հրաչյային կտեղափոխեն, մենք էլ, Հրաչյան էլ դեռ սպասում ենք»,- ասել է Մարտիրոսյանը:
Նա փոխանցել է, որ Հարությունյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ չկան, նրան պարբերաբար ցավազրկում են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: