Հանքավանում մեկնարկել են «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարները
Հանքավանում մեկնարկել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 8-ին:
5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին մասնակցում են 14-17 տարեկան ինովացիոն գաղափարներ ունեցող շուրջ 50 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները կլսեն առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով կզարգացնեն իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին կընտրվեն լավագույն 3 նախագծերը, իսկ հեղինակները կարժանանան դրամական պարգևի:
«ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարի մասնակիցները կլսեն ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները և մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաև կմասնակցեն «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, կայցելեն ճանաչողական արշավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
Այս տարի «ԴիջիՔեմփի» գործընկերներն են՝ «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «One Armenia», «Ucom», «COAF», «Վորլդ Վիժն Հայաստան», «Սահման», «Լիդիան Արմենիա», «Հախվերդյան շինմոնտաժ» ընկերությունները, Հայ միության խաչ, «Անուշավան Աբրահամյան» բարեգործական, Հայ կրթության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները:
«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ անգամ: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցում են 10-13 տարեկան նաև սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ):
«Արմաթ» ամառային ճամբարը յուրահատուկ է նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կսովորեն և ազատ ժամանակ կանցացնեն միասին, ինչը կարող է լավ ընկերության և գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը:
«Արմաթ» ճամբարի օրակարգը հագեցած է ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով: Ճամբարին մասնակցում են 300 դպրոցականներ, որոնց մի մասը «Արմաթ» լաբորատորիաների սաներն են: Մասնակիցները թիմերով կստեղծեն գծին հետևող ռոբոտներ, հաղթող թիմերը կարժանանան մրցանակների:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրել են ԴիջիՔամփ ամառային երրորդ ճամբարի հաղթողներին
- Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի հաղթողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան