ՄԱԿ-ը կրճատել է խաղաղապահ առաքելության բյուջեն
ՄԱԿ Գլխավոր Ասամբելան հաստատել է խաղաղապահ առաքելության նոր բյուջեն, որը սկսվում է հուլիսի 1-ից։
BBC-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշվում է, ամբողջ աշխարհում 14 առաքելության համար կծախսվի 7.3 մլրդ դոլար, որը 600 մլն դոլարով պակաս է նախորդ բյուջեից:
ԱՄՆ, հանդիսանալով ՄԱԿ հիմնական դոնոր երկիրը, ողջունել է կրճատումները, սակայն նշել, որ ավելի մեծ խնայողությունների հույս ունեին:
Միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատումներին, ՄԱԿ-ը կփորձի հակամարտություն ունեցող տարածքներում իր խնդիրներն իրականացնել ողջ ծավալով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են