Տիեզերական խորազննումը կանխարգելիչ նշանակություն կունենա հրադադարի խախտման վրա. Լ. Ալավերդյան
«Կարծես թե նախորդ տարվա ապրիլից հետո դեռ տագնապի մեջ ենք, քանի որ դեռ չի ապահովվում ժողովուրդների և տարածքների անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով տիեզերական խորազննմանը` որպես Հարավային Կովկասում պատերազմի զսպման միջոց։
Ալավերդյանի խոսքով, չնայած բազմաթիվ հանդիպումներին, այսօր չկա համաձայնություն Ադրբեջանի կողմից այդ շփման գծի վրա առաջարկվող վստահության մեխանիզմները ներդրման հարցում, որոնք թույլ կտային ընդամենը ֆիքսել, թե ով է առաջինը խախտել զինադադարը: Նրա կարծիքով՝ այս առումով մենք մտել ենք մի փակուղու մեջ։
«Սրան որպես այլընտրանք և կանխարգելիչ մեթոդ ներկայացրել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որով առաջարկվում է խորազզնման միջոցով հստակեցվեն ոչ թե այն պահերը, երբ զինադադարը խախտվում է, այլ երբ տեխնկայի շարժ է գրանցվում, նոր զինատեսակներ են ձեռք բերվում, որոնք միշտ էլ զննվում են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ սա որևէ գումար, որևէ նոր միջոց չպահանջող առաջարկ է. «Համակարգի տվյալները առաջարկվում է փոխանցվեն եռանխագահներին և նրանք ունենալով այդպիսի տեղեկատվություն նախազգուշական և կանխարգելիչ հայտարարություններով հանդես գան և թույլ չտան նախապատրաստող զինանադադարի խախատումներ»։
Հանդիպմանը ներկա արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, եթե այն ազդեցություն ունենա և սկսի գործել դրանում շահարգռված կլինեն մեծ տերությունները:
«Կարծում եմ, որ ամենադժվարը այս առաջարկը միջազգային իրավունքի ձև և դիվանագիտական ինստիտուտցիոնալ աստիճանի հասցնելն է։ Եթե հակառակորդները գետնի վրա չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ, հարց է ծագում կընդունեն այն, ինչ-որ գալիս է տիեզերքի կողմից։ Խաղաղության համար շահագրգռված կողմի համար, սրանից ավելի մեծ միջոց դժվար է գտնել: Այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել»,- ասաց Նավասարդյանը։
Նա հավելեց, որ եթե սրանում շահագրգռված լինեն Մինսկի խմբի անդամները և ոչ միայն այդ երկրները, այլև մյուս պետությունները, դրանով էլ հարցը չի ավարտվի. «Այստեղ բացի պաշտոնական քաղաքականությունից ու դիվանագիտությունից, պետք է այնպիսի ուժեր լծվեն գործի իրականացմանը, որը կկարողանա իրոք ազդակ հանդիսանալ նման փայլուն միջոցի իրագործմանը»։