ԶՈՒ ԳՇ պետ. Միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են բարեփոխումների
Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբում կառուցվածքային ու կադրային փոփոխությունների մասին լրագրողների հարցերին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր չպատասխանեց:
«Զինված ուժերի կառուցվածքը հույժ գաղտնի է, որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ ես պետք է ասեմ, թե ինչ կառուցվածք են ունենալու զինված ուժերը»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով, միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են բարեփոխումների:
«Բարեփոխումների մի մասը կատարել ենք, մի մասը դեռ կատարելու ենք»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. Շփման գծում որևէ լարվածություն չկա
- Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը
- Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու. Վիգեն Սարգսյան