Մովսես Հակոբյան. Շփման գծում որևէ լարվածություն չկա
«Որևէ լարվածություն չկա: Առաջին գծում բավականին հանգիստ է»,-զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նա կարծիք հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում այնպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը:
«Երբեմն առաջին գծում հակառակորդը հրետանի է կիրառում, դա իհարկե մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»,-ասաց նա: