Շարմազանով. Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է
«Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ»,-այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազոնովը, ում գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի և Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ փոխնախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների մասին, որի պատճառով զոհեր են լինում:
«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելել է, որ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը և սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:
Կողմերը կարևորել են աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը:
«Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության և խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան