Լևոն Արոնյանը 5-7-րդ տեղերը բաժանել է Grand Chess Tour-ի երկրորդ փուլում
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ մրցում են արագ շախմատի՝ մեկ և կայծակնային շախմատի՝ երկու շրջանում:
ՀԱՕԿ-ը հրապարակել է մասնակիցների կազմն ու արդյունքները:
Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
Արագ շախմատի արդյունքները. 1. Սո` 14 միավոր, 2. Վաշյե-Լագրավ` 12, 3. Կարլսեն` 11, 4. Գիրի` 10, 5-7.Նեպոմնյաշչի, Կրամնիկ, Արոնյան` 9-ական, 8. Անանդ` 8, 9. Իվանչուկ` 7, 10. Ջոբովա` 1:
Արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար` 1 միավոր:
Հուլիսի 1-ից 2-ը գրոսմայստերները կմրցեն կայծակնային շախմատում:
Հարակից հրապարակումներ`
- ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Արոնյանը չորրորդն է
- Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին
- Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
- Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
- Մագնուս Կարլսեն – Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան